քաղաքը
անձրեւած փողոցով մաքրում է հետքերս
օդում թափառող ծխախոտի ծուխը թելում մազերիս
եւ ուղարկում տուն
երկու ծալ մետաքս պարանոցիս շուրջ
երկու շար մարգրիտ մատներիս վրա
աստիճանով ցած
վագոնը
բացում է իր ծոցը` ռիթմիկ դեմքերի լուռ քանդակներով
ծաղկեփնջով կին,
ռեփ լսող գլխարկ
գրքի մեջ ծոծրակ
հարբած անտուններ
անդարդ ջահելներ
ալիք մազերով ջրահարս աղջիկ
բարեւ
(
Read more... )